• 18/05/2022

Սևերոդոնեցկում արդեն մարտեր են ընթանում քաղաքի ներսում

Սևերոդոնեցկում արդեն մարտեր են ընթանում քաղաքի ներսում

Դոնբասի բանակի փոխգնդապետ Անդրեյ Մարոչկոն ասել է, որ Սևերոդոնեցկում մարտերը «ակտիվ փուլում են»։

«Սևերոդոնեցկ բնակավայրում արդեն մարտեր են ընթանում քաղաքի ներսում, իսկ Լիսիչանսկի ուղղությամբ մենք վերահսկում ենք այս բնակավայրը, կրակային վնաս ենք հասցնում տեխնիկայի կուտակումներին և Ուկրաինայի զինված ուժերին. մենք գտնվում ենք այս բնակավայրի ծայրամասերում»։

Նա ընդգծել է, որ այդ բնակավայրերի ազատագրման գործողությունը «ակտիվ փուլում է»։