• 20/05/2022

Ռուսական բանակը ուկրաինական պատերազմում կիրառել է Սու-57 ինքնաթիռ

Ռուսական բանակը ուկրաինական պատերազմում կիրառել է Սու-57 ինքնաթիռ

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, ռուսական բանակը Ուկրաինայում մարտական փորձարկման է ներկայացրել հերթական գերժամանակակից զինտեխնիկան: Խոսքը հինգերորդ սերնդի Սու-57 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների մասին է: Կոնկրետ որ հատվածում, դեռ տվյալներ չկան: Սակայն պետք է հաշվի առնել, որ խոսքը աշխարհում լավագույն ինքնաթիռներից մեկի մասին է, որի հետ մրցակցության մեջ են միայն ամերիկյան F-22 եւ F-35-երը:

Նույն աղբյուրներն ակնարկում են, որ ռուսները փորձարկում են կամ պատրաստվում են փորձարկել եւս մեկ գերժամանակակից զինտեխնիկա` Т-14 «Արմատա» տանկը, որն արդեն աշխարհում անվիճելի առաջատարն է համարվում: