• 20/05/2022

Ուկրաինան «սարսափելի պարտություն» է կրում արևելքում. ամերիկյան վերլուծաբան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուկրաինան «սարսափելի պարտություն» է կրում արևելքում. ամերիկյան վերլուծաբան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամերիկացի վերլուծաբան Սքոթ Ռիթերը RT-ի եթերում մեկնաբանել է ուկրաինացի զինյալների վերջին տեսանյութը, որտեղ մի խումբ զինվորներ սահմանային պարեկություն են իրականացնում, իբ թե Խարկովի մոտ՝ Ռուսաստանի հետ սահմանին:

«Ապրիլի 15-ին կամ մայիսի 15-ին, դա նշանակություն չունի (Ուկրաինայի Զինված ուժերը հայտնել են, որ տեսահոլովակը նկարահանվել է մայիսի 15-ին, բայց տեսանյութի հեղինակն ասում է ապրիլի 15-ին):

Կարևոր չէ նաև ուկրաինական զորքերի առկայությունը Ռուսաստանի հետ սահմանին՝ Խարկովի մոտ։ Սա որևէ կերպ չի ազդում ռազմավարական արդյունքի վրա»,- ընդգծում է նա` հավելելով, որ անկախ Կիեւի քարոզչությունից, Ուկրաինան «սարսափելի պարտություն» է կրում արևելքում:

Ռիտերը նաև ասել է, որ Ռուսաստանին ուղղված մեղադրանքները «Ազովստալում» գրոհայինների դեմ ֆոսֆորային զինամթերք օգտագործելու համար աննշան են։ Նրա խոսքով՝ տեսանյութում ցուցադրվում է ոչ թե ֆոսֆորային, այլ մագնեզիումի պատյանների օգտագործում։