• 20/05/2022

ԱՄՆ նախարարը բացահայտ խոստովանում է, որ նպատակը «Ռուսաստանը ոչնչացնելն» է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՄՆ նախարարը բացահայտ խոստովանում է, որ նպատակը «Ռուսաստանը ոչնչացնելն» է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ակնհայտ է, որ գնաճը մտահոգիչ է աշխարհի շատ մասերում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և նաև մնացած Եվրոպայում: Ակնհայտ է, որ մենք տեսնում ենք էներգիայի, պարարտանյութերի, սննդամթերքի, այլ հումքի գների բարձրացում։ Ես խորապես մտահոգված եմ համաշխարհային սովի սպառնալիքով։ Բայց Ռուսաստանը ոչնչացնելու համար պետք է համբերատար լինել»,- բացահայտ ասում է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը։

Այսպիսով, ԱՄՆ-ն բացահայտ խոստովանում է, որ իր նպատակը «Ռուսաստանը ոչնչացնելն» է: Այսինքն, դրա համար Ուկրաինան ընդամենը միջոց է: Այն, ինչ պնդում էր Մոսկվան` սկսելով ուկրաինական պատերազմը: Միայն թե վաշինգտոնում երեւի մոռանում են, որ Ռուսաստանն ունի միջուկային համակարգ, որն ի զորում է անգամ լիակատար ոչնչացման դեպքում, երբ «կոճակ սեղմող» անգամ չմնա, պատասխան հարված հասցնելով` ոչնչացնել ողջ Արեւմուտքը` ԱՄՆ-ով, Եվրոպայով եւ մնացած ամեն ինչով հանդերձ:

Источник: https://rusvesna.su/news/1653021381