• 20/05/2022

Դոլարն ընկել է հոգեբանական սահմանագից ներքեւ

Դոլարն ընկել է հոգեբանական սահմանագից ներքեւ

Ուրբաթ օրը՝ մայիսի 20-ին, սակարկությունների սկզբում Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը նվազել է 2,04 ռուբլով (3,3%)՝ հասնելով 59,86 ռուբլու։ Ամերիկյան արժույթի արժեքը 2018 թվականի ապրիլի 9-ից ի վեր առաջին անգամ իջել է 60 ռուբլուց։

Առավոտյան եվրոյի փոխարժեքը նվազում է 2,4 ռուբլով (3,73%)՝ հասնելով 62 ռուբլու։ Յուանը արժեզրկվել է 9 կոպեկով կամ 1%-ով՝ հասնելով 9,08 ռուբլու։

Արտահանողների արտարժութային եկամուտների ծավալը, որը շարունակում է մուտք գործել շուկա, և ռուս ներկրողների այս արժույթի աննշան կարիքը, լիովին հարմարավետ իրավիճակ են ստեղծում ռուբլու համար, ասում է «Alfa Capital»-ի ավագ թրեյդեր Վլադիսլավ Սիլաևը։

Միաժամանակ, փոխարժեքի ցածր առաձգականությանը նպաստում են նոր պայմաններում բնակչության արտարժույթի նկատմամբ հետաքրքրության բացակայությունը և դոլարի ու եվրոյի նկատմամբ բիզնեսի դանդաղ պահանջարկը։ Արդյունքում, առևտրային հաշվեկշռի ավելցուկը և Կենտրոնական բանկի արտարժույթի վերահսկողության խիստ շրջանակը թույլ են տալիս ռուբլու այդքան ընդգծված թանկացում, պարզաբանել է փորձագետը։