• 27/05/2022

Թուրքական ԶԼՄ-ները քննարկում են Թուրքիայի վրա Հունաստանի հարձակման հնարավորությունը

Թուրքական ԶԼՄ-ները քննարկում են Թուրքիայի վրա Հունաստանի հարձակման հնարավորությունը

Թուրքական հրատարակություններն ակտիվորեն քննարկում են Թուրքիայի վրա Հունաստանի հարձակման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է հունական Capital պորտալը։

«Հրապարակվում են մեկնաբանություններ և վերլուծություններ, որոնք իբր ապացուցում են, որ Հունաստանը հարձակում է ծրագրում Թուրքիայի վրա։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է Ստամբուլը, թե որքան անապահով է այն»:

Մեջբերում են նաեւ ռազմական վերլուծաբան Էրդողան Կարակուսի մեկնաբանությունը CNN Türk-ում։

«Հունաստանը ներկայումս պատրաստվում է Թուրքիայի հետ պատերազմի… Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, որն ուսումնասիրել է երկու կողմերի կրակային հզորությունը, բացահայտել է հետևյալը. Հունաստանի և Թուրքիայի միջև պատերազմը կտևի երեք օր, բայց յուրաքանչյուր կողմը օրական կարող է ունենալ 1 միլիարդ դոլար ծախս»,- ասաց փորձագետը։

Կարակուսը նաև մեղադրեց բոլորին հակաօդային պաշտպանության բացակայության համար, որը կպաշտպանի Ստամբուլը. «Այսօր ի՞նչ կա ՀՕՊ-ից։ Այսօր ոչինչ չկա։ Ստամբուլը, որը մենք 1960-ականներից մինչև 1990-ականները պաշտպանում էինք հրթիռներով, այսօր պաշտպանված չէ»։