• 28/05/2022

Քիսինջերն այժմ Ուկրաինայի թշնամին է. սա է Կիեւի իրական քաղաքական մակարդակը

Քիսինջերն այժմ Ուկրաինայի թշնամին է. սա է Կիեւի իրական քաղաքական մակարդակը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերն այժմ Ուկրաինայի թշնամին է. նրա անուն ավելացրել են տխրահռչակ «Խաղաղարար» տվյալների բազայում:

Խաղաղության Նոբելյան մրցանակի 99-ամյա դափնեկիրը մեղադրվում է Ռուսաստանի դիրքորոշումը քարոզելու և Կիևի դեմ տեղեկատվական գործողությանը մասնակցելու մեջ։

Նա «մեղավոր» է, որ Դավոսի ֆորումում ասել է, որ Ուկրաինան պետք է զիջումների գնա, որպեսզի դադարեցնի ռազմական գործողությունները։ Իսկ ահա Կիեւը, որի ողջ գումարային քաղաքական փորձառությունն ու կարողությունը Քիսինջեից, անգամ պատկառելի տարիքում, հարյուրավոր անգամներով պակաս է, որոշել են, որ դեռ ԽՍՀՄ-ի տապալման հիմքերում կանգնած գործիչը ոչ թե խելամիտ խորհուրդ է տալիս, որ պետության մնացորդները պահպանեն, այլ Պուտինի գործակալ է: