• 29/05/2022

Կադիրովը կանխատեսել է Լեհաստանի կործանումը

Կադիրովը կանխատեսել է Լեհաստանի կործանումը

Լեհաստանն անէանալու վտանգի տակ է, կվերանա այնքան արագ, որքան երկիր դարձավ` «եթե նա չդադարի իրեն այդպես պահել», – գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում։

«Որքան էլ ուկրաինական և արևմտյան լրատվամիջոցները շեփորահարում էին Դոնբասը գրավելու ռուսական զորքերի իբր ձախողված փորձերը, իրականում իրավիճակը ճիշտ հակառակն է… Սակայն տեղեկատվական դաշտում դեռ կան այնպիսիք, ովքեր մինչև վերջերս լուռ գոհ էին։ Խոսքը, իհարկե, Լեհաստանի մասին է։ ԽՍՀՄ-ի շնորհիվ հայտնված և Ռուսաստանի շնորհիվ գոյատևած երկիրը համարձակվում է սպառնալ և նախատել։ Լեհաստանը կանէանա նույնքան արագ, որքան երկիր դարձավ, եթե չդադարի ցատկոտել»,- գրել է նա։

Կադիրովը նաեւ նշել է, որ պատմությունը կրկնվում է, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը դա կանխելն է։

«Ռուսաստանը գիտի, թե ինչ է ազգայնականությունը և որոնք են դրա հետևանքները: Մեզ համար սա վեհ առաքելություն է, որը վերջ կտա չար ոգիներին: Մենք կազատագրենք Դոնբասը և ողջ Ուկրաինան այս զազրելի երեւույթից։ Դա ընդամենը ժամանակի հարց է»,- հավելել է Չեչնիայի ղեկավարը։