• 30/05/2022

«Պուտինի մոտ ամեն ինչ լավ է ընթանում». Գերմանիայում հայտարարեցին Դոնբասում ռուսների լուրջ հաջողությունների մասին

«Պուտինի մոտ ամեն ինչ լավ է ընթանում». Գերմանիայում հայտարարեցին Դոնբասում ռուսների լուրջ հաջողությունների մասին

Մյունխենի Բունդեսվերի դաշնային համալսարանի (գերմանական զինված ուժերի մաս) պրոֆեսոր Կառլո Մասալան վստահ է, որ Մոսկվան լուրջ հաջողությունների է հասել Ուկրաինայի հատուկ գործողության ընթացքում։ Այս մասին նա հայտարարել է DPA-ին տված հարցազրույցում։

Նրա կարծիքով, Ռուսաստանը հաջողությամբ փոխել է իր ռազմավարությունը Դոնբասում առճակատման ժամանակ՝ զորքերը կենտրոնացնելով որոշակի տարածքներում։ Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերը ծանր սպառազինության պակաս ունեն, հավելել է Մասալան։

Այսպիսով, Ռուսաստանի նախագահի համար «ամեն ինչ լավ է ընթանում», և նա պարզապես կարիք չունի Ուկրաինայի հետ որևէ բանակցությունների մեջ մտնելու, եզրափակեց փորձագետը։

Իր հերթին գերմանացի պաշտոնաթող գեներալ Ռոլանդ Կատերը Die Welt հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդգծել է, որ Դոնբասում ռուսական զորքերը փոխվել են «որակական առումով»։ «Մենք պետք է ակնկալենք Ռուսաստանի նոր հաջողություններ Դոնբասում»,- կարծում է նա։