• 30/05/2022

Մելիտոպոլի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել (ֆոտո)

Մելիտոպոլի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել (ֆոտո)

Ռուսական բանակի վերահսկողության տակ գտնվող Մելիտոպոլ քաղաքում հզոր պայթյուն է որոտացել։

Տեղական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել «Կվարտալ» առևտրի կենտրոնի մոտ, որից հետո սև ծուխը լցվել է փողոցներով։

Բոգդան Խմելնիցկիի, Սերգեյ Կիրովի, Պետրո Դորոշենկոյի փողոցների բնակիչների վստահեցմամբ, տների պատուհաններն ու պատերը դողում էին։