• 30/05/2022

Չինաստանը խստորեն մեղադրել է ԱՄՆ-ին

Չինաստանը խստորեն մեղադրել է ԱՄՆ-ին

«Միացյալ Նահանգներն իրավունք չունի խոսելու կանոնների մասին: Ըստ Վաշինգտոնի, միջազգային կանոնները միշտ պետք է ծառայեն Միացյալ Նահանգների շահերին և հեգեմոնիային… Մենք կցանկանայինք խնդրել Միացյալ Նահանգներին` պատասխանել մի քանի հարցի. ցանկության դեպքում պատերազմներ սանձազերծել ինքնիշխան երկրների դեմ և հրահրել գունավոր հեղափոխություններ, ի՞նչ կանոններ կան դրանցում»: Այդ մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիջյանը: