• 30/05/2022

Ռուսական ուժերը հարձակվում են Սլավյանսկի ուղղությամբ

Ռուսական ուժերը հարձակվում են Սլավյանսկի ուղղությամբ

Ռուսաստանի և ԴԺՀ-ի զորքերը ազատագրել են Կրասնի Լիմանից Սլավյանսկ տանող ճանապարհին գտնվող բնակավայրերը: Այդ մասին հայտարարել է ԴԺՀ-ի Տարածքային պաշտպանության շտաբը:

«2022 թվականի մայիսի 30-ի դրությամբ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի մի զորքերը, ՌԴ ԶՈւ կրակային աջակցությամբ, ազատագրել և լիակատար վերահսկողություն են հաստատել 222 բնակավայրերի վրա, այդ թվում՝ Դիբրովան և Ստարի Կարավանը։ Մեր զորքերը կռվում են Սլավյանսկի ուղղությամբ»,- հայտնում է Տարածքային պաշտպանության շտաբը։

Սլավյանսը եւ նրանից ոչ հեռու գտնվող Կրամատորսկը Դոնբասում ուկրաինական ուժերի գլխավեր հենակետերից են: Այս բնակավայրերի գրավումն է, որ կազդարարի Դոնբասի համար ճակատամարտի ավարտը: