• 01/06/2022

«Սուխոյ» եւ «ՄիԳ» կորպորացիաները միավորվել են

«Սուխոյ» եւ «ՄիԳ» կորպորացիաները միավորվել են

Ռուսական եւ համաշխարհային ռազմական ավիաշինության երկու գիգանտները` «Սուխոյ» եւ «ՄիԳ» կորպորացիաները, որոնք արտադրում են առաջադեմ ռուսական կործանիչներ, միավորվել են` վերածվելով «Միավորված ավիաշինական կորպորացիայի»Լ: Թե ինչ դուրս կգա դրանից, ժամանակը ցույց կտա: Միայն նկատենք, որ երկու ընկերություններն էլ արդեն սկսել են աշխատել 6-րդ սերնդի ինքնաթիռի ստեղծման արտադրության ուղղությամբ: Դա, ըստ տեսության, լինելու է բազմաֆուկցիոնալ ինքնաթիռ, որի պարագայում մինչ այս եղած ինքնաթիռային դասակարգումը դառնում է պատմություն: Այսինքն, եթե պետք է մեկ ինքնաթիռ, դրա ստեղծման նպատակով ջանքերն էլ, ըստ ամենայնի, որոշել են կենտրոնացնել մեկ ընկերությունում: