• 02/06/2022

«Նույնիսկ Աֆղանստանից և Իրաքից փորձ ունեցողները պատրաստ չէին Ուկրաինայի պատերազմին». Բրիտանացի վարձկանը՝ Ուկրաինայի բանակի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 

«Նույնիսկ Աֆղանստանից և Իրաքից փորձ ունեցողները պատրաստ չէին Ուկրաինայի պատերազմին». Բրիտանացի վարձկանը՝ Ուկրաինայի բանակի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 

Պատրաստության բացարձակ բացակայությունը և Ուկրաինայի Զինված ուժերի շարքերում տիրող քաոսը. այսպես է նկարագրում բրիտանացի նախկին սպան, թե ինչ է տեսել ուկրաինական բանակում, երբ եկել էր Կիևի նեոնացիստական ​​ռեժիմի համար կռվելու:

Մեծ Բրիտանիայից վարձկան Քերթիսը, որը թագավորական նավատորմի նախկին սպա էր, պատմել է, թե ինչպես է գնացել Ուկրաինա և ինչ է ստացվել դրանից:

Նրա խոսքով, Մեծ Բրիտանիայից ժամանել են բազմաթիվ այլ «բախտի զինվորներ», նախկին նավատորմայիններ, հետևակայիններ, հատուկ նշանակության ջոկատայիններ եւ այլն: Ճնշող մեծամասնությունը 30 տարեկանից բարձր է, բայց կային նաև 20 տարեկան երիտասարդներ, ովքեր բավականաչափ համակարգչային խաղեր խաղալով, ինչպիսին Call of Duty-ն էր, և որոշեցին իրենց փորձել իրական պատերազմում:

Բրիտանացին ասում է, որ նույնիսկ այլ զինված հակամարտություններում փորձ ունեցող մարդիկ անզոր էին Ուկրաինայում տեսածի առջև. վարձկանների պատրաստության բացարձակ բացակայությունը նախքան ռազմաճակատ ուղարկելը և քաոսը ուկրաինական բանակի շարքերում։

«Նույնիսկ Աֆղանստանից և Իրաքից փորձ ունեցող տղաները պատրաստ չէին Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմին»։