• 07/06/2022

Հրդեհ ծննդատանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հրդեհ ծննդատանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իրկուտսկի մարզի Շելեխով քաղաքում գիշերը հրդեհ է բռնկվել ծննդատանը, 21 մարդ տարհանվել է։

Շրջանի նահանգապետ Իգոր Կոբզևի խոսքով՝ արտակարգ իրավիճակի պահին շենքում եղել են 7 ծննդաբերող, 7 նորածին և 3 հղի կին։ Նրանց բժիշկները հետազոտել են, տուժածներ չկան։

Ըստ լրատվամիջոցի՝ հրդեհի պատճառ կարող էր լինել կայծակը։