• 08/06/2022

ՌԴ-ում ԼԳԲՏ քարոզիչներին մեծ տուգանքներ են սպասվում

ՌԴ-ում ԼԳԲՏ քարոզիչներին մեծ տուգանքներ են սպասվում

Վյաչեսլավ Վոլոդինը ԼԳԲՏ քարոզչության համար տուգանքների մասին օրինագծի նախագիծ է ուղարկել Պետդումայի պատկան հանձնաժողովներ։ Այն սահմանում է վարչական պատասխանատվություն մինչև 10 միլիոն ռուբլի:

Առայժմ վարչական տույժեր են նախատեսված միայն անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզի համար։ Նախաձեռնողներն առաջարկում են ընդհանուր առմամբ ԼԳԲՏ քարոզչության համար վարչական պատասխանատվություն մտցնել.

– քաղաքացիների համար` 40-ից 50 հազար ռուբլի չափով,
– պաշտոնյաների համար` 100-ից 500 հազար ռուբլի,
– իրավաբանական անձանց համար` 1-ից 5 միլիոն ռուբլի:

Եթե ​​խախտումը կատարվել է լրատվամիջոցների կամ ինտերնետի միջոցով, ապա տուգանքը կլինի.

– քաղաքացիների համար 100-ից 500 հազար ռուբլի չափով,
– պաշտոնյաների համար` 500-ից 1 միլիոն ռուբլի,
– իրավաբանական անձինք` մինչև 10 միլիոն ռուբլի:

Եթե ​​արարքը կատարվել է օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից՝ 40 հազարից մինչև 100 հազար ռուբլի: Հնարավոր է նաև վարչական կալանք՝ մինչև 15 օր ժամկետով։ Այս պատժին հաջորդելու է արտաքսումը Ռուսաստանի Դաշնությունից։