• 09/06/2022

Զելենսկին պատրաստվում է լքել Ուկրաինան. Ռադայի նախկին պատգամավոր

Զելենսկին պատրաստվում է լքել Ուկրաինան. Ռադայի նախկին պատգամավոր

Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է լքել Ուկրաինան: Դրա համար նա պատրաստ է ընդունել ռուսական բանակի կողմից գրավված տարածքների կորուստը, բանակցել Ռուսաստանի Դաշնության հետ և դրանով իսկ առաջացնել հասարակության դժգոհությունը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվան։

Ըստ Կիվայի, Զելենսկին նախորդ գիշեր հանդիպում է ունեցել, որում հանձնարարել է փոխզիջում փնտրել Ռուսաստանի հետ և պատրաստակամություն հայտնել ընդունել այն տարածքների կորուստը, որոնք այլևս չեն վերահսկվում Կիևի ռեժիմի կողմից։

Ռադայի նախկին պատգամավորը պնդում է, որ Զելենսկին տեղյակ է, որ ռեժիմն ու բանակն այլևս ուժ չունեն դիմադրելու։ Ուկրաինայի կառավարությունը ցանկանում է հրադադարի ռեժիմ և բանակցությունների սկիզբ:

«Զելենսկին սկսել է լրջորեն նախապատրաստվել Ուկրաինայից հեռանալուն, և դրա համար նա ցանկանում է օգտագործել ոչ թե կապիտուլյացիան, այլ հասարակության ազգայնական հատվածի դժգոհությունը բանակցային գործընթացներից և Ռուսաստանի Դաշնության հետ պայմանավորվածություններից»,- գրել է Կիվան։

Նրա խոսքով, Ուկրաինայի նախագահը «թալանել և ավերել է երկիրը, տասնյակ հազարավոր մարդկանց հողն է գցել, իսկ հիմա ուզում է, որ իրեն պարզապես վտարն դժգոհները, և դեռևս մնալ դժգոհ ու վիրավորված»։

Ավելի վաղ քաղաքագետ Դմիտրի Ռոդիոնովը հայտարարել էր, որ հենց որ Ուկրաինայի Զինված ուժերի Դոնեցկի խմբավորումը վերջնականապես կաթսա մտնի, Ուկրաինայում պետք է ռազմական հեղաշրջում սպասել։