• 12/06/2022

Ռուսական ավիացիան ոչնչացրել է Լիսիչանսկի հատվածում ուկրաինական նացիստների տեղակայման բազան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսական ավիացիան ոչնչացրել է Լիսիչանսկի հատվածում ուկրաինական նացիստների տեղակայման բազան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանի ավիացիան հզոր հարված է հասցրել Լիսիչանսկի հատվածում Ուկրաինայի բազային՝ ոչնչացնելով բազմաթիվ զինյալների: Այս մասին հայտնել է ՌԴ-ում ԼԺՀ-ի դեսպանը:

«Լիսիչանսկ-Սևերոդոնեցկ ուղղությամբ դիրքերի ընդհանուր հանձնումից «պատկերը» փրկելու համար Զելենսկի գրասենյակի հրամանով տեղի խմբավորմանն են փոխանցվել Ազով, Այդար, Դոնբաս 1 և այլ ազգային նացիստական գումարտակների ստորաբաժանումների բեկորները։

Ստորաբաժանումները տեղաբաշխվել են հոգեբուժարանի և արհեստագործական ուսումնարանի շենքում, որտեղ այսօր նրանց հասել են ռուսական ավիացիայի ճշգրիտ հարվածները: Մեծ թվով ուկրաինացի զինյալների մարմիններ թաղված են փլատակների տակ:

Պրիվոլյեն ռազմավարական տեղ է գրավում Սևերոդոնեցկի, Ռուբիժնիի, Կրեմեննայայի վերևում գտնվող բլրի վրա։ Այնտեղից վերջին շաբաթներին շրջակայքի անդադար գնդակոծություններ են իրականացվում։ Այսօր ավելի հանգիստ է լինելու»։