• 12/06/2022

Մտնում ենք շատ բարդ ժամանակաշրջան. Հենրի Քիսինջեր

Մտնում ենք շատ բարդ ժամանակաշրջան. Հենրի Քիսինջեր

Ուկրաինայի ներկա հակամարտության աշխարհաքաղաքական նշանակությանն է անդրադարձել հեղինակավոր քաղաքական գործիչ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը` գրելով.

– Այժմ հարցն այն է, թե ինչպես վերջ տալ հակամարտությանը: Ավարտելուց հետո պետք է տեղ գտնել Ուկրաինայի, և նաև Ռուսաստանի համար, եթե մենք չենք ցանկանում, որ Ռուսաստանը դառնա Չինաստանի ֆորպոստը Եվրոպայում։

Կարևոր է, որ ՆԱՏՕ-ն արտացոլի Եվրոպայի և Ամերիկայի համագործակցությունը: Այնուամենայնիվ, պետք է ընդունել այն փաստը, որ մեծ իրադարձություններ են սպասվում Մերձավոր Արևելքում և Ասիայում։ ՆԱՏՕ-ի երկրները միավորվեցին Ուկրաինայի հարցով, քանի որ դա նրանց հիշեցրեց հին սպառնալիքները։

Այն ակնկալիքը, որ Չինաստանը կդառնա արևմտականացված, այլևս չի հանդիսանում ընդունելի ռազմավարություն։ Ես չեմ հավատում, որ համաշխարհային տիրապետությունը չինական չինական դոկտրինն է, բայց դա կարող է տեղի ունենալ, երբ նրանք այդքան հզորանան: Եվ դա մեզ ձեռնտու չէ: Վաշինգտոնի և Պեկինի միջև լուրջ երկխոսության բացակայությունը խորը մտահոգություն է առաջացնում։ Մյուս երկրները կցանկանան օգտվել այս մրցակցությունից՝ չհասկանալով դրա յուրահատուկ կողմերը: Ուստի մենք մտնում ենք շատ բարդ ժամանակաշրջան։

Հ.Գ.- Չմոռանանք, որ ԽՍՀՄ-ի փլուզման ակունքներում կանգնած  Հենրի Քիսինջերն ամերիկյան այն եզակի գործիչներից է, ով վերջերս «հանդգնեց» բացահայ հայտարարել, որ Ուկրաինան պարտվում է եւ պետք է գնա տարածքային զիջումների: Դրանով թեւավորված, ամերիկյան եւ եվրոպական այլ գործիչներ եւս սկսեցին այդ մասին խոսել, բայց ահա Քիսինջերն էլի միակն է, որ այդ կարծիքի համար հայտնվեց ուկրաինական «Սեւ ցուցակում»: