• 12/06/2022

Ես չեմ տեսնում ուկրաինական նավահանգիստների ապաշրջափակման ռազմական լուծում. ամերիկացի ռազմական փորձագետ

Ես չեմ տեսնում ուկրաինական նավահանգիստների ապաշրջափակման ռազմական լուծում. ամերիկացի ռազմական փորձագետ

«Իրականությունն այն է, որ Ռուսաստանը ուժեղ է Սև ծովում: Ես չեմ տեսնում ուկրաինական նավահանգիստների ապաշրջափակման ռազմական լուծում»: Այս մասին հայտարարել է ամերիկացի ռազմական փորձագետ Սալ Մերկոնյանոն:

Ռազմական փորձագետն ամերիկյան Newsweek շաբաթաթերթում նշել է, որ «ռուսների կողմից ամենամեծ սպառնալիքն այժմ սուզանավերն են», որոնք շարունակում են շրջափակել ուկրաինական նավահանգիստները և անհասանելի են հականավային հրթիռային հարվածների համար»։