• 12/06/2022

«2-3 օր առաջնագծում մնալուց հետո կորցնում են ապրելու կամքը». ուկրաինացի գեներալ (ՎԻԴԵՈ)

«2-3 օր առաջնագծում մնալուց հետո կորցնում են ապրելու կամքը». ուկրաինացի գեներալ (ՎԻԴԵՈ)

«2-3 օր առաջնագծում մնալուց հետո նրանք կորցնում են ապրելու, հաղթելու կամքը». այսպես է բնութագրում ուկրաինացիների մարտական ​​ոգին բրիգադային գեներալ Դմիտրի Կրասիլնիկովը` Ուկրաինայի զինված ուժերի «Սևեր» օպերատիվ կազմավորման հրամանատարը:

Նրա խոսքով, ռուսական բանակի կրակի խտությունն այնպիսին է, որ Ուկրաինայի Զինված ուժերը լիովին անկազմակերպ են, և նույնիսկ ամենամոտիավորվածները բավական կիրք ունեն մի քանի օր կռվելու համար։

Սարքավորման մակարդակն ու պատրաստվածությունը մեծ դեր չեն խաղում, ասում է Կրասիլնիկովը։

«Նույնիսկ երբ բարձր մոտիվացիա ունեցող տղաները գալիս են ռազմաճակատ, նրանք շտապում են ճակատամարտ՝ ցանկանալով նռնականետից տապալել ՌԴ ԶՈւ տանկը, բայց գործը մերձմարտի չի հասնում, պարզապես պետք է թաքնվել` անդադար կրակոցների տակ:

Երկու-երեք օր անց, գտնվելով հրետանային կրակի տակ, նրանք լիովին կորցնում են իրենց կամքը՝ ապրելու, հաղթելու, ծառայելու, հավատը զինված ուժերի և երկրի հանդեպ»,- գեներալի խոսքերն է մեջբերում Military Review-ն։

Կրասիլնիկովը ուկրաինացի գրոհայինների դիրքերի վրա ռուսական զինված ուժերի զանգվածային հրետանային կրակի առավելագույն խտությունը գնահատում է կես օրում 2-3 հազար կրակոց։