• 12/06/2022

Արևմուտքը թերագնահատել է Ռուսաստանի հզորությունը. Daily Express

Արևմուտքը թերագնահատել է Ռուսաստանի հզորությունը. Daily Express

Արևմուտքը չպետք է թերագնահատի Ռուսաստանի տիրապետած տնտեսական հզորությունը, գրում է Daily Express-ը։

Հոդվածի հեղինակ Ջոնաթան Սաքսթիի կարծիքով՝ ԱՄՆ-ը, Եվրամիությունը և այլ երկրներ սխալվում են՝ թերագնահատելով Մոսկվայի կարևորությունը համաշխարհային առևտրում։

«Ռուսաստանը հսկայական դեր է խաղում պարենի և էներգիայի արտահանման գործում։ Մեզ ավելի շատ սնունդ և վառելիք է պետք, քան սրճարաններն ու բջջային հավելվածները: Առաջինի վրա կենտրոնացած տնտեսությունը, ի վերջո, ավելի դիմացկուն է»,- ընդգծեց դիտորդը՝ հավելելով, որ Ռուսաստանին՝ իր ռեսուրսներով, տարածքով և բարձր կրթված բնակչությամբ, այնքան էլ հեշտ չէ անտեսել։

Դիտորդը նաև ընդունել է ներկայիս պատժամիջոցների անարդյունավետությունը, քանի որ Կրեմլը նոր շուկաներ է գտնում իր ռեսուրսների համար:

«Ռուսաստանը գտնում է իր ճանապարհը դեպի արևմտյան շուկաներ նույնիսկ երրորդ կողմի նավթավերամշակման գործարանների միջոցով», – եզրափակեց նա: