• 13/06/2022

Եղիսաբեթ II թագուհին պատմության մեջ երկրորդ ամենաերկար կառավարող միապետն է

Եղիսաբեթ II թագուհին պատմության մեջ երկրորդ ամենաերկար կառավարող միապետն է

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն պատմության երկրորդ ամենաերկար կառավարող միապետն է։ Այս մասին հայտնում է Royal Central-ը։

Բրիտանական թագուհին երկար կառավարած միապետների ցուցակում գերազանցել է Թաիլանդի թագավոր Բումիբոլ Ադուլյադեջին (Ռամա IX), որը կառավարել է 1927-ից 2016 թվականներին՝ 70 տարի 126 օր։

Ամենաերկարակյաց միապետների ցուցակում առաջին գիծը զբաղեցնում է Ֆրանսիայի թագավոր Լուի XIV-ը (1638-1715), որը գահին է եղել 72 տարի 110 օր։ Այսպիսով, 96-ամյա թագուհուն բացարձակ ռեկորդից բաժանում է 2 տարուց քիչ պակաս, եւ ռեկորդակիր դառնալու բոլոր շանսերը Եղիսաբեթ II-ն ունի։