• 13/06/2022

Կիևը սկսել է հասարակությանը պատրաստել հնարավոր բանակցությունների և զիջումների (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կիևը սկսել է հասարակությանը պատրաստել հնարավոր բանակցությունների և զիջումների (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օդեսայի բնակիչ, կրթությամբ պատմաբան, արաբագետ, քաղաքական ստրատեգ և հեռուստալրագրող Իգոր Դիմիտրիևը, ով բազմիցս եղել է թեժ կետերում, մեկնաբանել է Կիևի ռեժիմի ներկայացուցիչների անսպասելի հայտարարությունները։

«Ինչո՞վ է պայմանավորված ուկրաինացի խոսնակների հռետորաբանության փոփոխությունը։ Նրանք խոստովանում են զգալի կորուստներ, վախեցնում են շրջապատին և կանխատեսում Ուկրաինայի զինված ուժերի ամբողջական ոչնչացումը։ Դե, բացատրում են պատճառները՝ հրետանու բացակայությունը և օդում Ռուսաստանի տոտալ գերազանցությունը։ Մինչդեռ մինչեւ վերջերս նրանք թույլ չէին տալիս անգամ հնարավոր փլուզման ակնարկ։ Ի՞նչ է պատահել:

Ակնհայտ է, որ Կիևի պաշտոնյաները սկսել են հասարակությանը պատրաստել հնարավոր բանակցությունների և զիջումների։ Ուկրաինայի իշխանությունը վախենում է այնպիսի ծուղակի մեջ ընկնելուց, ինչպիսին ընկավ Փաշինյանը երկու տարի առաջ, երբ մեկ ամիս շարունակ հաղթական հռետորաբանություն էին մղում, իսկ հետո չկարողացան խաղաղություն ստորագրել՝ վախենալով հանրային վրդովմունքից։ (Ստորագրվել է միայն ակնհայտ պարտությունից հետո):

Այստեղ Կիևը նախապես պատրաստվում է:

Արդեն ակնհայտ է, որ Արևմուտքից սպառազինությունների մատակարարումները բացարձակապես չեն ընթանում այն ​​ծավալներով, որոնք հայտարարվել են, և այնպիսի ազդեցություն չեն ունենում ռազմական գործողությունների ընթացքի վրա, ինչպես սպասվում էր Ուկրաինայում։

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը, ճնշող կրակային հզորությամբ գրավելով քաղաքները, վաղ թե ուշ կհասնեն Դոնեցկի մարզի սահմաններին, և այդ ժամանակ հնարավորությունների պատուհան կառաջանա: Կա´մ ռուսները կշարունակեն առաջ շաևժվել` (Զապորոժյեն կամ Նիկոլաևը կարող են սպասել), կա´մ զինադադար կկնքվի, ինչի համար Ուկրաինան ստիպված կլինի զիջումների գնալ։

Դժվար թե Ուկրաինայի ղեկավարությունն այնքան անհանգստանա, որ ռուսները կկործանեն քաղաքները, ավելի շուտ՝ անհանգստացած են մոտալուտ տնտեսական փլուզմամբ։ Ուստի այս փուլում ուկրաինացի դիվանագետներն Արեւմուտքի հետ քննարկում են ոչ միայն ռազմական մատակարարումների, այլեւ տնտեսության վերականգնմանն աջակցելու հարցը։

Ուկրաինային անհրաժեշտ է բանակցությունների մեջ մտնել ոչ միայն տնտեսական պատճառներով:

Ռազմաճակատի փոքր հատվածում կրակային այսպիսի ճնշող գերազանցությամբ Ուկրաինայի Զինված ուժերը մեծ կորուստներ են կրում ռուսական առավել մարտունակ ստորաբաժանումներից։ Եվ ինչ-որ պահի հոգեբանական անկում կարող է տեղի ունենալ, երբ բանակն ամբողջությամբ և հասարակությունը կորցնեն հավատը հաղթանակի և դիմադրելու կարողության նկատմամբ: Ուստի Կիևը պետք է ավելի արագ զբաղվի այս հարցով։

Արեւմուտքը հավանաբար կաջակցի, բայց ոչ այնքան, որ Ուկրաինան հաղթի, այլ այսպես՝ կես կրակոցով։ Մի կողմից Ռուսաստանին հետ պահելը, մյուս կողմից՝ սեփական փողերով չխթանեն բրիտանական «Ուկրաինա» նախագիծը»։