• 13/06/2022

Բրիտանիայի պաշտպանության նախարարը «երիցս գցեց» Զելենսկուն

Բրիտանիայի պաշտպանության նախարարը «երիցս գցեց» Զելենսկուն

Ուկրաինայի նախագահի աշխատակազմն անհամբեր սպասում էր Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի ժամանմանը` մասնագետների մեծ թիմով։ Թե ինչ էին սպասում ժամանակակից ռազմական գործից էապես հետ մնացած բրիտանացիներից, որոնց ուկրաինացի մասնագետների մի քանի գլխով կարող են գերազանցել, այլ հարց է, բայց անհամբեր սպասում էին:

Բայց ահա Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուոլեսը եռեկի հիասթափեցրեց Զելենսկուն:

Առաջինը, նա ժամանեց բառացիորեն փոքրիկ շքախումբով, առանց որեւէ մասնագետի։

Երկրոդը, թե ինչու մասնագետների չէր բերել, պարզ դարձավ բուն քննարկումներից. հիմնական թեման նվիրված էր երկու բրիտանացի վարձկանների փրկության, որոնք վերջերս մահապատժի էին դատապարտվել ԴԺՀ-ում: Ընդ որում, այդպես էլ պարզ չէր, թե ինչ էին քննարկում, երբ այդ վարձնակների հարցով նրանցից արդեն ոչինչ կախված չէ. Զելենսկին ճար ունենար, իր սեփական գերիների մասին կմտածեր:

Եվ երրորդը։ Այսքանից զատ, բրիտանական նախարարը մանրամասն քննարկեց նաեւ Ուկրաինայից բոլոր բրիտանացի վարձնանների շտապ տարհանման հարցը։ Եվ դա հասկանալի է. մահապատժի դատապարտված վարձկանների խնդիրը լուրջ պայթյուն է առաջ բերել բրիտանական ընտրողների շրջանում, եւ այդ սկանդալի հետագա ծավալումը, եթե նոր բրիտանացիներ գերվեն եւ դատապարտվեն, չգիտես ինչի կհասցնի: Ուստի, պետք է բոլորին շտապ տուն տանել: Բայց ահա դա Զելենսկու համար դանակի հարված է թիկունքին: Բրիտանիան Ուկրաինայի օգնելու, այդ թվում` տարբեր երկրներից վարձկաններ ուղարկելու հիմնական կազմակերպիչներից է: Ու հիմա, եթե նա իր քաղաքացի-վարձկաններին տանում է, հաստատ մյուսներ կշտապեն հետեւել Լոնդոնի օրինակին: Իսկ դա մարտունակ ռեսուրսների հարցում էապես խեղճացած Զելենսկու համար գրեթե մահացու հարված է: Բայց Բրիտանիային, ինչպես հայտնի է, առաջին հերթին հետաքրքրում է «թագուհու պատիվը», եւ ոչ թե տարաբնույթ զելենսկիների: