• 13/06/2022

Այս պատերազմը չի ավարտվի, քանի դեռ ռուսական դրոշը չի ծածանվել Օդեսայի վրա. ԱՄՆ ռազմական փորձագետ

Այս պատերազմը չի ավարտվի, քանի դեռ ռուսական դրոշը չի ծածանվել Օդեսայի վրա. ԱՄՆ ռազմական փորձագետ

Ամերիկացի ռազմական վերլուծաբան Սքոթ Ռիթերը գնահատել է, թե ինչ կլինի, եթե Ռումինիան եւ Մոլդովան հանկարծ որոշեն պատերազմի մեջ մտմնել.

«Եթե ​​Ռումինիան կամ Մոլդովան որոշեն զորքեր ուղարկել Օդեսա և Մերձդնեստր, Ռուսաստանը կոչնչացնի զինվորներից այնքան, որքան պահանջվի: Այդ մասին գիտեն և՛ Ռումինիան, և՛ Մոլդովան, գիտեն, որ իրենց բանակները չնչին են։

Ռուսաստանն անպայման կվերցնի Օդեսան: Սա այն քաղաքն է, որտեղ 2014 թվականի մայիսին նացիստները 150 ռուսների ներխուժեցին Արհմիությունների տուն, հրկիզեցին այն և սպանեցին մոտ 50 մարդու: Ռուսաստանը չի մոռանում, եւ չի ներում: Օդեսան խորհրդանիշ է, իսկ ռուսները հարգում են սիմվոլները։ Եթե ​​դուք սա չեք հասկանում, ապա դուք պարզապես չգիտեք Ռուսաստանը:

Մյուս պատճառն այն է, որ ուկրաինացիներն օգտագործել են Օդեսայի ափը՝ ռուսական ֆլագմանի վրա հարձակվելու համար։ Եվ նրանք օգնություն են ստացել ամերիկյան հետախուզությունից՝ թիրախային նշանառմանն հարցում։ Այդ պատճառով ԱՄՆ-ը խուճապի է մատնվել։ Այժմ ուկրաինացիները պնդում են, որ ստացել են «Հարպուն» հրթիռներ և կարող են մեծ հեռավորության վրա հարվածել նավերին: Այս դեպքում Ռուսաստանը կկորցնի Սև ծովի ռազմավարական խորությունը, և դա նրա համար անընդունելի է։ Ուստի, այս պատերազմը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական դրոշը չի ծածանվել Օդեսայի վրա։

Դու չես խորտակել ֆլագմանը, որ հետո մնաս անպատիժ։ Ուկրաինան կվճարի իր գինը, հավատացեք ինձ։ Ես ռուսներին գիտեմ, նրանք հանրության առաջ չեն լացի: Բայց փակ դռների հետևում ռուս նավաստիները կպահանջեն՝ «Օդեսա»։ Իսկ Պուտինը կպատասխանի. «Լավ: Ես լսել եմ քեզ»: Սա չի ավարտվի առանց Օդեսայի` որպես Ռուսաստանի մաս:

Կա նաև Մերձդնեստրը։ Եթե ​​Ռուսաստանը դրան չհասնի, ուրեմն խոցելիության կետ կստանա. ՆԱՏՕ-ն ագրեսիայի համար պոլիգոն կստանա։ Իսկ Ռուսաստանի համար դա նույնպես անընդունելի է։ Այնպիսի մեծության օպերացիա չես կազմակերպում, որ անմիջապես դադարեցնես ամեն ինչ։ Ուստի, Ռուսաստանը պարտավոր է միավորվել Մերձդնեստրի հետ, այդ ժամանակ նա կստանա անվտանգություն»։