• 13/06/2022

Արաբական պետությունների լիգան հայտարարել է, որ չեն ենթարկվել Արևմուտքի ճնշմանը Ուկրաինայի հարցով

Արաբական պետությունների լիգան հայտարարել է, որ չեն ենթարկվել Արևմուտքի ճնշմանը Ուկրաինայի հարցով

Արաբական պետությունների լիգան հայտարարել է, որ չեն ենթարկվել Արևմուտքի ճնշմանը Ուկրաինայի հարցով։

Արաբական երկրները ենթարկվեցին Արեւմուտքի ուժեղ ճնշմանը՝ պահանջով` որոշակի դիրքորոշում որդեգրել Ուկրաինայի հակամարտության հարցում։ Եգիպտական ​​Sada El Balad հեռուստաալիքին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Գեյթը։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Արեւմուտքը պահանջել է արեւմտամետ դիրքորոշում ցուցաբերել եւ ընդդիմանալ Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին։ Միաժամանակ, արաբական երկրները, ինչպես ընդգծել է Ահմեդ Աբու ալ-Գեյթը, կարողացել են չտրվել ճնշումներին և պաշտպանել իրենց տեսակետը։

Արաբական պետությունների լիգան ներառում է 22 պետություն, այդ թվում՝ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Թունիսը, Մարոկկոն, Բահրեյնը։ Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Կահիրեում։