• 13/06/2022

Միջուկային զենքի կիրառման վտանգը սառը պատերազմից ի վեր հասել է ամենաբարձր մակարդակին. SIPRI

Միջուկային զենքի կիրառման վտանգը սառը պատերազմից ի վեր հասել է ամենաբարձր մակարդակին. SIPRI

Միջուկային զենքի կիրառման վտանգը սառը պատերազմից ի վեր հասել է ամենաբարձր մակարդակին: Դա պայմանավորված է նրանով, որ «միջուկային ակումբի» երկրները սկսում են ակտիվորեն ընդլայնել իրենց զինանոցները։ Այս մասին ասվում է Ստոկհոլմի «Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի» (SIPRI) այսօր հրապարակված զեկույցում։

«Ներկայումս» կան «հստակ նշաններ, որ միջուկային զենքի կրճատման գործընթացը ավարտվել է», և «բոլոր տերությունները, որոնք «միջուկային ակումբի» մաս են կազմում (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Հնդկաստան, Պակիստան. Իսրայելը և ԿԺԴՀ, ավելացնում են մարտագլխիկների քանակը և արդիականացնում են միջուկային զինանոցները», – ասում են SIPRI-ի մասնագետները:  Վտանգն էլ ավելի է մեծանում այն առումով, որ, ըստ հետազոտողների, այդ երկրների մեծ մասը «ուժեղացնում է իրենց միջուկային հռետորաբանությունը» և «միջուկային զենքի դերն իրենց ռազմավարություններում ավելի ու ավելի էական է դառնում»։