• 13/06/2022

Գերմանիան կոչ է արել Եվրամիությանը չխղճալ Ուկրաինային

Գերմանիան կոչ է արել Եվրամիությանը չխղճալ Ուկրաինային

Ուկրաինայի ներկայիս իրավիճակը չպետք է դառնա Եվրամիությանն անդամակցելու չափանիշ, գրում է Tagesspiegel թերթը։

«Ճգնաժամից բզկտված երկրի համար խղճալը չպետք է ազդի ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու որոշման վրա։ Ընդհակառակը, դա ավելի շուտ զգուշություն ցուցաբերելու առիթ է»,- ասվում է հոդվածում։

Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան և Սերբիան վաղուց ունեն թեկնածուի կարգավիճակ և բանակցություններ են վարում անդամակցության շուրջ։ Հոդվածի հեղինակի կարծիքով՝ սխալ կլինի թույլ տալ Ուկրաինային առաջ գնալ։

Թեկնածու երկրները պետք է իրենք նախաձեռնեն: Խոսքը ոչ միայն ներքաղաքական բարեփոխումների, այլ արժեհամակարգի վերակողմնորոշման և աշխարհաքաղաքական ուղեգծի մասին է։

«Սա պետք է մրցակցային ոգի արթնացնի դիմորդների մեջ. տեսնենք, թե նրանցից ով ավելի արագ կշարունակի միանալ»,- եզրափակեց նա։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Կիև կատարած այցի ժամանակ ասել էր, որ ԵՀ-ն մինչև հաջորդ շաբաթվա վերջ կարծիք կձևակերպի այն մասին, թե արդյոք Ուկրաինան պե՞տք է լինի ԵՄ անդամակցության թեկնածու։

Զելենսկին փետրվարի 28-ին ստորագրել է Եվրամիությանը Ուկրաինայի միանալու դիմումը։ Ֆոն դեր Լեյենը ապրիլին Կիև այցելելիս Զելենսկիին հարցաշար է տվել՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու համար։ ԵՀ-ն ներկայումս գնահատում է Ուկրաինայի պատասխանները և, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ակնկալվում է, որ այն մոտ ապագայում կներկայացնի իր առաջարկությունները ԵՄ առաջնորդներին Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորության վերաբերյալ։