• 14/06/2022

Բայդենն արագորեն կորցնում է աջակցությունը նույնիսկ իր կուսակցությունում

Բայդենն արագորեն կորցնում է աջակցությունը նույնիսկ իր կուսակցությունում

Բայդենը կորցնում է աջակցությունը նույնիսկ իր կուսակցության ներսում. ավելի ու ավելի շատ մարդիկ չեն ցանկանում նրա առաջադրումը երկրորդ ժամկետով:

The New York Times-ի սյունակագիրներն այս մասին իմացել են՝ զրուցելով Դեմոկրատական ​​կուսակցության տարբեր կարգի 50 պաշտոնյաների հետ: Մեծ մասն անհանգստացած է նրա մեծ տարիքով. շատերը համոզված են, որ դեմոկրատներին թարմ արյուն է պետք։ Հրատարակությունը իրերի այս դրությունը իմիջային աղետ է համարում ԱՄՆ ներկայիս ղեկավարի համար։

Նշվում է, որ նրա կուսակիցներն ամբողջ երկրում արհմիությունների ժողովների ժամանակ և Կապիտոլիումի կողքին «հանգիստ մտահոգություններ են հայտնում Բայդենի առաջնորդական որակների, նրա տարիքի և այն մասին, թե արդյոք նա կկարողանա՞ երկրորդ անգամ հաղթել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին»։

Դեմոկրատներից ոմանք միաժամանակ բացահայտ հայտարարում են, որ ԱՄՆ գործող նախագահը միջանկյալ ընտրություններից հետո պետք է հայտարարի, որ երկրորդ ժամկետով չի առաջադրվելու։

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բայդենի աջակցության վարկանիշը հասել է հերթական ռեկորդային նվազագույնի՝ 33%-ի։