• 14/06/2022

ԱՄՆ-ում անհանգստացած են Կիև ուղարկված միլիարդների ճակատագրով

ԱՄՆ-ում անհանգստացած են Կիև ուղարկված միլիարդների ճակատագրով

ԱՄՆ պաշտոնյաները պատրաստվում են հնարավոր խարդախություններին ու Ուկրաինային աջակցելու համար հատկացված միջոցների վատնմանը, գրում է «Wall Street Journal»-ը։

«Հաշվի առնելով օգնության մեծ մասշտաբը և Ուկրաինայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի վերահսկիչ մարմնի բացակայությունը, ԱՄՆ-ի անցյալ ռազմական արշավների վետերաններն ասում են, որ խնդիրների առաջացումը, հավանաբար, ժամանակի հարց է», – նշվում է հոդվածում:

Ջոն Սոպկոյի կարծիքով, ով վերահսկում էր Աֆղանստանի վերականգնման ծրագրերի իրականացումը, Կիև փոխանցված միլիարդավոր դոլարներին աննախանձելի ճակատագիր է սպասվում։

«Եթե դա նույնիսկ որպես վեհ գործ ներկայացվի, գողություն կլինի: Այդպիսին է մարդու բնությունը»,- կարծում է փորձագետը։

ԱՄՆ կառավարությունը չի ցանկանում դասեր քաղել Աֆղանստանի սխալներից, իսթեբլիշմենտն առաջնորդվում է միջոցները հնարավորինս արագ ծախսելու կանոնով՝ չմտածելով դրա հետեւանքների մասին։

Պենտագոնի նախկին աշխատակից Մարկ Քենսյանն իր հերթին ընդգծել է, որ Ուկրաինայում միջոցների հավանական յուրացումն ունի բոլոր նախադրյալները։

«Կիևին քննադատում էին կոռուպցիայի համար նույնիսկ մինչև հակամարտության սրումը, և դրանից հետո այն ոչ մի տեղ չի անհետացել», – ասաց նա:

WSJ-ը գրում է, որ ուկրաինական օգնության համար ԱՄՆ-ի վերահսկողական ծառայություններն արդեն գործում են, բայց դրանք բավարար չեն՝ հաշվի առնելով հատկացված միջոցների հսկայական մասշտաբները։