• 14/06/2022

ԱՄՆ-ում գնաճը հասել է երկնիշ մակարդակի

ԱՄՆ-ում գնաճը հասել է երկնիշ մակարդակի

ԱՄՆ մթերային խանութներում գների աճն արագացել է` հասնելով այնպիսի մակարդակի, որը ամերիկացիները չէին տեսել 1970-ականների ճգնաժամից ի վեր:

2021 թվականի մայիսից մինչև 2022 թվականի մայիս ապրանքների շատ կատեգորիաների գնաճը կազմել է 12%, գրում է CNN-ը՝ վկայակոչելով երկրի աշխատանքի նախարարության տվյալները։

Ամենաարագ թանկացումներն առաջին անհրաժեշտության ապրանքներն են, նշում է հեռուստաալիքը։ Ձվի ժեքը 12-ամսյա ժամանակահատվածում աճել է 32,2%-ով, թռչնամսի ու ձկանը՝ 14,2%-ով, կաթինը՝ 11,8%-ով։

Գնաճի տվյալները սպառողների համար «եռակի հարված» էին, ասվում է հոդվածում։ Գների կտրուկ թռիչք է գրանցվել ոչ միայն սննդամթերքի, այլեւ բնակարանների ու էլեկտրաէներգիայի ոլորտներում։