• 14/06/2022

Ավարտվեց Կամիշևախիի ազատագրման վերջին փուլը զինված նացիստներից. Կադիրով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ավարտվեց Կամիշևախիի ազատագրման վերջին փուլը զինված նացիստներից. Կադիրով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ավարտվեց Կամիշևախիի ազատագրման վերջին փուլը զինված նացիստներից: Այս մասին հայտնել է Ռամզան Կադիրովը:

«Չեչնյական հատուկ ջոկատայինները 6-րդ կազակական գնդի զինվորների հետ միասին մաքրել են ամեն ինչ մինչև վերջին տունը»,- ասել է Չեչնիայի ղեկավարը։

«Կիևը շատ կենդանի ուժ և ռեսուրսներ է հատկացրել ռազմավարական նշանակություն ունեցող այս բնակավայրը պահպանելու համար: Նրանք կրկին բախվեցին դաժան իրականությանը, իսկ ավելի ճիշտ՝ մեր զինվորներին: Ոչ մի տեխնիկա և հետևակ չի կարող դիմակայել դաշնակից ուժերի գրոհին: Չեչնիայի հատուկ ջոկատայինների մոտեցման մասին լուրը ուկրոնացիների համար ազդանշան է՝ անմիջապես նահանջելու համար: Եվ նույնիսկ լինելով փոքրաքանակ, մեր տղաները նրանց մեջ իսկական սարսափ են ներշնչում»: