• 17/06/2022

Լավրովը BBC-ի միջոցով Բրիտանիային առաջարկել է` ռիսկի դիմել եւ «Ռուսաստանին ծնկի բերել» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լավրովը BBC-ի միջոցով Բրիտանիային առաջարկել է` ռիսկի դիմել եւ «Ռուսաստանին ծնկի բերել» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի անհարմար ճշմարտությունը Բրիտանիայի մասին BBC-ին տված հարցազրույցում գրավել է համաշխարհային հանրության ուշադրությունը։

Հարցազրույցը ներխուժել է Միացյալ Թագավորության բարձրագույն քաղաքական հեռուստատեսության թոփ եթերների շարք:

Լրագրողի հետ զրույցում Լավրովը անկեղծորեն ու կտրուկ խոսել է Մեծ Բրիտանիայի հետ Ռուսաստանի հարաբերությունների մասին՝ ասելով, որ դրանք այլեւս մանեւրելու տեղ չեն թողնում։

«Որովհետև և՛ (վարչապետ) Ջոնսոնը, և՛ (արտգործնախարար) Թրասսը հրապարակայնորեն հայտարարում են. «Մենք պետք է հաղթենք Ռուսաստանին, մենք պետք է ծնկի բերենք Ռուսաստանին», – բացատրեց Ռուսաստանի դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը։

Եվ նա առաջարկեց, ի պատասխան բրիտանական կառավարության այս հայտարարություններին, ռիսկի դիմել` իրենց խոստացածն իրականացնելու համար. «Դե, ծնկի բերեէ»։

Այն հարցին, թե ինչպես է Մոսկվան հիմա տեսնում Մեծ Բրիտանիան, Լավրովն ասել է. «Մի երկիր, որը ևս մեկ անգամ փորձում է զոհաբերել իր ժողովրդի շահերը (հանուն) քաղաքական գործիչների հավակնություններին»: