• 22/06/2022

Ռուսաստանը հաջողությամբ հարձակվում է Լիսիչանսկում. Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտ

Ռուսաստանը հաջողությամբ հարձակվում է Լիսիչանսկում. Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտ

ԱՄՆ «Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը», որը մշտական ռեժիմով հետեւում է ուկրաինական պատերազմի ընթացքին, այս գնահատականն է տվել ներկա իրավիճակին.

▪️Ռուսական զորքերը մի քանի հաջող հարձակումներ են իրականացրել Սևերոդոնեցկից հարավ-արևելք ընկած բնակավայրերում և առաջիկա օրերին կարող են սպառնալ Լիսիչանսկին՝ միաժամանակ խուսափելով Սևերսկի Դոնեց գետի դժվարին հանդիպակաց անցումից։
▪️Ռուսական ուժերը շարունակել են գրոհել T1302 Լիսիչանսկ-Բախմուտ մայրուղու երկայնքով գտնվող բնակավայրերը՝ ուկրաինական ցամաքային գծերը կտրելու նպատակով։
▪️Ռուսական զորքերը հետ են գրավել Ինգուլեց գետի արևելյան ափը, որը գտնվում է Խերսոն-Նիկոլաևի շրջանի սահմանի մոտ։