• 22/06/2022

Օղակը փակվեց. ուկրաինական 2.5 հազարանոց խմբավորումը լիակատար շրջապատման մեջ է (ՏՍԱՆՅՈՒԹ, ՔԱՐՏԵԶ)

Օղակը փակվեց. ուկրաինական 2.5 հազարանոց խմբավորումը լիակատար շրջապատման մեջ է (ՏՍԱՆՅՈՒԹ, ՔԱՐՏԵԶ)
Գորսկո-Զոլոտոյե հատվածում գործող ուկրաինական ուժերը (մինչև 2500 զինվոր և սպա) լիակատար շրջապատման մեջ է:
Երեկ օրվա երկրորդ կեսի դրությամբ այս հատվածում հաստատվել էր օպերատիվ շրջապատում. հանդիպակաց շարժվող ռուսական ուժերը թեեւ վերահսկում էին տարածքը, սակայն նրանց մեջ դեռ մոտ 2 կմ հեռավորություն կար: Եվ ահա այսօր առավտյան այդ հատվածը եւս փակվել է՝ շրջապատումը դարձնելով ամբողջական:
Ըստ տեղի աղբյուրների, ուկրաինական ուժերն իրավիճակը գիտակցում են եւ հիմնականում պատրաստ են զենքը ցած դնել: Սակայն, ըստ ռազմական աղբյուրների, այնտեղ են նաեւ որոշ նեոնացիստական ուժեր, որոնք կարող են դա թույլ չտալ: