• 22/06/2022

Նման արարածներն արժանի են մահապատժի` անհապաղ դատավճռով. Բաղդասարով

Նման արարածներն արժանի են մահապատժի` անհապաղ դատավճռով. Բաղդասարով

«Ուկրաինայի զինված ուժերի այս տականքը պատմել է, թե ինչպես է երկու եղբայրների հետ բնակելի շենքի նկուղում կրակել քաղաքացիական անձի վրա, ում ձեռքերը եւ աչքերը կապել են։ Ավելին, նա այնքան հանգիստ ու չափված էր պատմում, կարծես կիսվում էր նախաճաշից ստացած տպավորություններով»,- գրում է Սեմյոն Բաղդասարովն իր տելեգրամյան ալիքում` ներկայացնելով հարցաքննության տեսանյութը:

Ապա նա ավելացրել է. «Իսկ ուկրաինացի ռազմագերիների մեջ էլի քանի՞ այդպիսի դահիճ կա։ Վստահաբար կարող ենք ասել, որ նման արարածներն արժանի են մահապատժի` անհապաղ դատավճռով, որպեսզի գումար չծախսեն դրանց պահպանման վրա»։