• 22/06/2022

Ռուսասկան ուժերը Գորսկ-Զոլոտե ոչնչացրել են վարձկանների մի ամբողջ խումբ (ՎԻԴԵՈ)

Ռուսասկան ուժերը Գորսկ-Զոլոտե ոչնչացրել են վարձկանների մի ամբողջ խումբ (ՎԻԴԵՈ)

ԼԺՀ բանակի փոխգնդապետ Անդրեյ Մարոչկոն մանրամասներ է պատմել ուկրաինական խմբավորման մասին, որը Գորսկոյե-Զոլոյտե հատվածում լիակատար շրջապատման մեջ է։

«Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում նա նշել է, որ ուկրաինական զորքերը գտնվում են լիակատար շրջապատման մեջ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք։

Նա հավելել է, որ ռազմական գործողության ընթացքում ոչնչացվել է օտարերկրյա վարձկանների խումբ։ «Վերցվել են արտասահմանյան արտադրության շատ արժեքավոր տրոֆեյներ, և ձեռք են բերվել մի շարք շատ արժեքավոր հետախուզական տեղեկություններ»,- ասաց Մարոչկոն:

Նա նաեւ հավաստիացրել է, որ Գորսկոյե-Զոլոյտե «կաթսայից» հետո ողջ Լիսիչանսկ-Սեւերոդոնեցկ գոտին մեծ «կաթսայի» մեջ վերցնելը գործնական խնդիր չի առաջացնում, եւ ամենամոտ ժամանակներս դա տեղի կունենա: