• 22/06/2022

Մոտ ժամանակներս Լիսիչանսկը շրջապատված կլինի. Կադիրով (ՎԻԴԵՈ)

Մոտ ժամանակներս Լիսիչանսկը շրջապատված կլինի. Կադիրով (ՎԻԴԵՈ)

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ ամենամոտ ապագայում ռուսասկան ուժերը կշրջապատեն Լիսիչանսկը։

«Ձեզ եմ փոխանցում օպերատիվ վերջին տեղեկատվությունը։ Ինչպես խոստացել էինք, այս օրերին շատ լավ նորություններ ունենք։

Նշում եմ, որ բացի զորքերի հաջող առաջխաղացումից այն ուղղությամբ, որտեղ պատասխանատու է իմ սիրելի ԵՂԲԱՅՐ, Ռուսաստանի հերոս Զամիդ Չալաևը, մենք լավ արդյունքներ ունենք Սեւերոդոնեցկի և Լիսիչանսկի ուղղությամբ, որտեղից իմ սիրելի Եղբայր Ապտի Ալաուդինովը նաև օպերատիվ փոխանցում է տեղեկատվություն` մեր զորքերի և ԼԺՀ զորքերի հաջողությունների մասին:

Շատ մոտ ապագայում դուք հաղորդագրություն կլսեք Լիսիչանսկի շրջապատման և նրա տարածքը Բանդերայի զավթիչներից մաքրելու մասին»,- ասվում է Չեչնիայի ղեկավարի հայտարարության մեջ: