• 22/06/2022

Էրդողանի նոր խա՞ղը, թե՞ Թուրքիան իրոք ուզում է ՆԱՏՕ-ից դուրս գալ

Էրդողանի նոր խա՞ղը, թե՞ Թուրքիան իրոք ուզում է ՆԱՏՕ-ից դուրս գալ

Ֆին­լան­դի­ան առա­ջըն­թաց չի գրան­ցել Թուր­քի­ա­յի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րում  եւ հա­վա­նա­բար չի կա­րո­ղա­նա ան­դա­մակ­ցել ՆԱ­ՏՕ–ին առն­վազն մին­չեւ սեպ­տեմ­բեր: Այս մա­սին հայ­տա­րա­րեց Ֆին­լան­դի­ա­յի նա­խա­գահ Սա­ու­լի Նի­ի­նիս­տյոն:

ԹՈՒՐ­ՔԻ­Ա­ՅԻ «ԿԱՐ­ՄԻՐ ԳԻ­ԾԸ» ՆԱ­ՏՕ-ՈՒՄ

Այս­պի­սով, Ան­կա­րան շա­րու­նա­կում է տոր­պե­դա­հա­րել ՆԱ­ՏՕ–ի ընդ­լայն­ման գոր­ծըն­թա­ցը: Այն դեպ­քում, երբ ինչ­պես ՆԱ­ՏՕ–ի ղե­կա­վա­րու­թյան, այն­պես էլ՝ Սպի­տակ տան մոտ ի սկզբա­նե կար այն լա­վա­տե­սա­կան տրա­մադ­րու­թյու­նը, որ Ֆին­լան­դի­ա­յի եւ Շվե­դի­ա­յի հար­ցով Էր­դո­ղա­նը ինչ–որ փո­քիկ խաղ է սար­քում, մի բան կստա­նա եւ ար­գել­քը կհա­նի: Բայց չէ, Ան­կա­րան շա­րու­նա­կում է պնդել նույն բա­նը՝ պետք է քրդե­րին ճա­նա­չել ահա­բե­կիչ­ներ, մի բան, որը անե­լու հա­մար ԱՄՆ–ն պետք է Մեր­ձա­վոր Արե­ւել­քի իր քա­ղա­քա­կան ծրագ­րե­րը գլխի­վայր շրջի: Իսկ դա մեկ բան է նշա­նա­կում, որ Վա­շինգ­տո­նի եւ Ան­կա­րա­յի, ավե­լի ճիշտ՝ էր­դո­ղա­նա­կան Ան­կա­րա­յի հա­կա­մար­տու­թյունն իրոք այն աս­տի­ճան խորն է ու խոր­քա­յին, որ այս­տեղ հաշ­տու­թյան եզ­րե­րը գործ­նա­կա­նում եթե չեն բա­ցառ­վում, ապա գո­նե տե­սա­նե­լի չեն: Այ­սինքն, լու­ծումն այն է, ին­չի մա­սին եր­կու–երեք ամիս առաջ հայ­տա­րա­րեց ուլտ­րա­լի­բե­րա­լիզ­մի կար­կա­ռուն ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից մե­կը՝ Բոլ­թո­նը: Այն է՝ ԱՄՆ–ն պետք է կենտ­րո­նա­նա, որ գա­լիք տար­վա ընտ­րու­թյուն­նե­րում տա­պա­լի Էր­դո­ղա­նի վե­րար­տադ­րու­թյու­նը, իշ­խա­նու­թյան բե­րի յու­րա­յին­նե­րին եւ Թուր­քի­ա­յին վե­րա­դարձ­նի վե­րահս­կո­ղու­թյան տակ: Ընդ որում, հաշ­վար­կը պարզ է. ինչ­պես հու­շում են վեր­ջին բո­լոր հար­ցում­նե­րը, Էր­դո­ղա­նի վար­կա­նի­շը  շա­րու­նա­կում է հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն  նվա­զել: Այ­սինքն, կա­րե­լի է «գու­նա­վոր գոր­ծըն­թա­ցը» մի­աց­նել: Բայց դա ռեա՞լ է: Չնա­յած, հար­ցին այսկերպ մո­տե­նա­լը ժա­մա­նա­կավ­րեպ է. դեռ թուր­քա­կան ընտ­րու­թյուն­նե­րին մեկ տա­րի կա, ու այն ժա­մա­նակ՝ «ով՝ սաղ, ով՝ մե­ռած»: Առա­վել եւս՝ ներ­կա սրըն­թաց փո­փո­խու­թյուն­նե­րի պա­րա­գա­յում:

Սա­կայն այս «մե­դա­լը մեկ այլ երես ու­նի», որն ար­դեն ժա­մա­նա­կավ­րեպ չէ: Էր­դո­ղա­նը «հին աղ­վես» է, լավ հաս­կա­նում է, որ ԱՄՆ–ին պետք է «առանց Էր­դո­ղան Թուր­քիա», այ­սինքն, որ եթե ան­գամ հի­մա փոր­ձի Վա­շինգ­տո­նի հետ հաշ­տեց­ման ուղ­ղու­թյամբ գնալ, դա, ամե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, ոչ մի­այն չի կանգ­նեց­նի իրեն հե­ռաց­նե­լու ծրագ­րե­րը, այլ դրանք կյան­քի կո­չե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը կտրուկ կա­վե­լա­նա: Եվ այն, որ հենց այս պա­հին է մե­կը մյու­սի հե­տե­ւից հար­ված­ներ հասց­նում, այդ թվում՝ ՆԱ­ՏՕ–ի կա­րե­ւո­րա­գույն ծրագ­րե­րը ձա­խո­ղե­լու մի­ջո­ցով, եթե ոչ ներ­թուր­քա­կան հար­թա­կում սե­փա­կան դիր­քերն ամ­րաց­նե­լու, այլ առն­վազն ԱՄՆ–ի դիր­քերն էլ ավե­լի թու­լաց­նե­լու նպա­տակ ու­նի: Այ­սինքն, այդ գոր­ծե­լա­ոճն Էր­դո­ղա­նը գո­նե առա­ջի­կա տար­վա ըն­թաց­քում պետք է որ շա­րու­նա­կի:

Սա­կայն այս­տեղ այլ խնդիր կա. կա մի գիծ, որից այն կողմ ՆԱ­ՏՕ–ն, ավե­լի կոնկ­րետ՝ ԱՄՆ–ն Էր­դո­ղա­նին հաս­տատ թույլ չի տա անց­նել: Եթե ան­գամ դրա հա­մար հարկ լի­նի Դա­շին­քի բո­լոր կա­նո­նա­կար­գե­րը խախ­տե­լով, Թուր­քի­ա­յին հե­ռաց­նեն: Նման «կար­միր գիծ» կա­րող է դառ­նալ հու­նի­սի 29–30–ին Մադ­րի­դում կա­յա­նա­լիք ՆԱ­ՏՕ–ի գա­գա­թա­ժո­ղո­վը, որը խոս­տա­նում է Դա­շին­քի պատ­մու­թյան մեջ կա­րե­ւո­րա­գույն­նե­րից  դառ­նալ: Ինչ­պես այդ մա­սին օրերս հայ­տա­րա­րեց Դա­շին­քի Գլխա­վոր քար­տու­ղար Յենս Ստոլ­տեն­բեր­գը. «Մադ­րի­դում ՆԱ­ՏՕ–ի գա­գաթ­ա­ժո­ղո­վում մենք կա­րեւ­որ որո­շում­ներ կըն­դու­նենք, նե­րա­ռյալ նոր ռազ­մա­վա­րա­կան դոկտ­րի­նի ըն­դու­նու­մը: Հյու­սի­սատ­լան­տյան պայ­մա­նագ­րի հետ մեկ­տեղ, Ռազ­մա­վա­րա­կան դոկտ­րի­նան ՆԱ­ՏՕ–ի ամե­նա­կա­րեւ­որ փաս­տա­թուղթն է, որը հաս­տա­տում է ար­ժեք­նե­րը, նպա­տա­կը եւ խնդիր­նե­րը…»: Ընդ որում, ինչ­պես ար­դեն հայտ­նի է, ՆԱ­ՏՕ–ի նոր ռազ­մա­վա­րա­կան դոկտ­րի­նը հիմն­ված է լի­նե­լու Ռու­սաս­տա­նի եւ Չի­նաս­տա­նի դեմ հա­կա­մար­տու­թյան փաս­տի վրա: Այ­սինքն, եթե գոր­ծող դոկտ­րի­նով ՌԴ–ն հա­մար­վում է «ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կեր», իսկ Չի­նաս­տա­նի մա­սին որե­ւէ բան չկա, ապա նոր դոկտ­րի­նով եր­կուսն էլ կա­րող են դի­տարկ­վել առն­վազն, որ­պես հա­կա­ռա­կորդ, որոշ աղ­բյուր­նե­րի են­թադր­մամբ էլ՝ թշնա­մի:

Թե գլո­բալ առու­մով դա ինչ է նշա­նա­կում, այլ հարց է ու շատ կա­րե­ւոր: Բայց վե­րա­դառ­նա­լով Թուր­քի­ա­յին՝  նկա­տենք, որ Դա­շին­քի նման մո­տե­ցու­մը հա­զիվ թե տե­ղա­վոր­վի Ան­կա­րա­յի շա­հե­րի մեջ: Այ­սինքն, եթե Էր­դո­ղա­նը ստո­րագ­րի նման ձե­ւա­կերպ­ման տակ, ապա այն բո­լոր շա­հե­րը, որոնք կան այս պա­հին, կամ սպա­սե­լի են Մոսկ­վա­յից եւ Պե­կի­նից, կա­րող են մի­ան­գա­մից օրա­կար­գից դուրս գալ: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ նման իրա­վի­ճա­կում Ռու­սաս­տանն ու Չի­նաս­տանն էլ իրենց հեր­թին են խստաց­նե­լու իրենց ռազ­մա­կան գնա­հա­տու­մը ՆԱ­ՏՕ–ի, այն է՝ նրա բո­լոր ան­դամ­նե­րի նկատ­մամբ, այդ թվում՝ Թուր­քի­ա­յի, եւ դա ան­կախ երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րից:

Էր­դո­ղա­նը, հաս­կա­նա­լի է, նման իրա­վի­ճա­կից ելք ու­նի. կա­րող է այս դեպ­քում եւս ար­գե­լա­փա­կել, եւ ՆԱ­ՏՕ–ն ոչ մի նոր դոկտ­րին չի ու­նե­նա: Սա­կայն դա հենց այն «կար­միր գիծն» է, որը հա­տե­լով, Ան­կա­րան այ­լեւս ՆԱ­ՏՕ–ում տեղ չի ու­նե­նա. նրան հե­ռաց­նե­լու տար­բե­րակ կա­րող են մտա­ծել: Բայց ահա ստո­րագ­րե­լով, կրկնենք, նա­եւ իր վրա է վերց­նե­լու Մոսկ­վա­յի եւ Պե­կի­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հե­տա­գա սրաց­ման բե­ռը:

ԵՎ­ՐԱ­ՍԻ­ԱՆ՝ ՆԱ­ՏՕ-Ի ՓՈ­ԽԱ­ՐԵՆ

Այս­պի­սով, Էր­դո­ղա­նի հա­մար այս պա­հին օրա­կար­գա­յին է դար­ձել հար­ցը՝ մնա՞լ ՆԱ­ՏՕ–ում, թե՝ ոչ: Ամեն դեպ­քում, թե­ման թուր­քա­կան մա­մու­լում, այդ թվում՝ իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ կապ­ված  լրատ­վա­մի­ջոց­նե­րում ակ­տիվ  քննարկ­ման փու­լում է: Օրի­նակ, թուր­քա­կան խո­շո­րա­գույն լրատ­վա­մի­ջոց­նե­րից մե­կը՝ «Cumhuriyet»–ը, հար­ցին մո­տե­ցել է այս կող­մից՝ իսկ Դա­շին­քին ան­դա­մակ­ցե­լու 70 տա­րի­նե­րին ՆԱ­ՏՕ–ն ի՞նչ է տվել Թուր­քի­ա­յին: «Անվտան­գու­թյո՞ւն, բայց ո՞վ ասաց, որ Դա­շին­քում չլի­նե­լու դեպ­քում ժա­մա­նա­կին ԽՍՀՄ–ն, հե­տո եւ մեր օրե­րում՝ ՌԴ–ն, որի դեմ էլ ի սկզբա­նե ուղղ­ված էր ՆԱ­ՏՕ–ն, պա­տրաստ­վում էր պա­տե­րազ­մել Թուր­քի­ա­յի հետ…»,– հարց է տա­լիս լրատ­վա­մի­ջո­ցը:

Եզ­րա­կա­ցու­թյու­նը սա է՝ Թուր­քի­ան ՆԱ­ՏՕ–ի կազ­մում ոչ մի առա­վե­լու­թյուն չի ստա­ցել, սա­կայն Դա­շին­քից դուրս գա­լու դեպ­քում առա­վե­լու­թյուն­նե­րը շատ են: Փո­խա­րե­նը, ԱՄՆ–ի հա­մար կլի­նեն խնդիր­ներ. «Եթե Թուր­քի­ան դուրս մնա Դա­շին­քից, դա­շին­քի սահ­մա­նը կանց­նի Հու­նաս­տան–Էգե­յան ծով–Կրե­տե–Հա­րա­վա­յին Կիպ­րոս–Իսրա­յել գծով, եւ այդ փո­փո­խու­թյուն­ներն առա­ջին հեր­թին կհար­վա­ծեն ԱՄՆ–ի ծրագ­րե­րին. նրանք ստիպ­ված կլի­նեն հրա­ժար­վել Սեւ ծո­վը «ՆԱ­ՏՕ–ի լճի>> վե­րա­ծե­լու գա­ղա­փա­րից: Սա­կայն, դրան չեն կա­րող հաս­նել նույ­նիսկ, երբ Թուր­քի­ան Դա­շին­քի կազ­մում է»: Հա­ջոր­դը. «Բա­ցի այդ, Դա­շին­քից Թուր­քի­ա­յի դուրս գա­լը կնշա­նա­կի Կով­կա­սում եւ Կենտ­րո­նա­կան Ասի­ա­յում ազ­դե­ցու­թյան ԱՄՆ ծրագ­րե­րի ձա­խո­ղում»:

Իսկ ահա Թուր­քի­ան, ըստ աղ­բյու­րի, հան­գիստ կա­րող է ան­ցում կա­տա­րել՝ «Ռու­սաս­տա­նի եւ Իրա­նի հետ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րու­թյան, ինչ­պես նա­եւ ին­տեգր­վել Շան­հա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան կազ­մա­կեր­պու­թյա­նը եւ BRICS–ին»: Դրա հա­մար Թուր­քի­ան պետք է «կտրի ՆԱ­ՏՕ–ի հետ պոր­տա­լա­րը», փա­կի Սեւ ծո­վը, Կով­կա­սը, ԱՄՆ–ի մուտ­քը Կենտ­րո­նա­կան Ասիա եւ դառ­նա Մեծ Եվ­րա­սի­ա­կան գոր­ծըն­կե­րու­թյան եւ նոր աշ­խար­հի մի մա­սը:

Այս­պի­սով, լրատ­վա­մի­ջոցն այն հա­մոզ­մուն­քին է, որ Դա­շին­քից դուրս գա­լուց հե­տո ԱՄՆ–ը կկորց­նի Թուր­քի­ա­յին իր շա­հե­րից ել­նե­լով՝ ամեն ինչ  ստի­պե­լու ու­նա­կու­թյու­նը, իսկ Թուր­քի­ան ու­ժեղ դիրք ձեռք կբե­րի Եվ­րա­սի­ա­յում:

Այն, որ նման տրա­մադ­րու­թյուն­նե­րը գե­րակշ­ռում են թուր­քա­կան հատ­կա­պես իշ­խա­նա­կան աղ­բյուր­նե­րում, խո­սում է հե­տե­ւյա­լի մա­սին:

  1. Չբա­ցա­ռենք, որ ԱՄՆ–ին նման հե­ռան­կար ի ցույց դնե­լով, Ան­կա­րան ցան­կա­նում է հաս­նել առա­վե­լա­գույն զի­ջում­նե­րի Վա­շինգ­տո­նի կող­մից: Այդ թվում՝ քրդա­կան խնդրի հետ կապ­ված: Մի­գու­ցե նա­եւ երաշ­խիք­ներ, որ այդ­քա­նով հան­դերձ, չփոր­ձեն Էր­դող­ա­նին «գու­նա­վո­րել»: Հաշ­վի առ­նե­լով նա­եւ, որ այս օրե­րին ԱՄՆ պետ­քար­տու­ղար Բլին­կեն իր մա­կար­դա­կով մի գլուխ սի­րո խոս­տո­վա­նու­թյու­ններ է հղում Ան­կա­րա­յին, թե ինչ եք ասում, Ամե­րի­կան չի պատ­կե­րաց­նում ՆԱ­ՏՕ–ի ապա­գան առանց Թուր­քի­ա­յի:
  2. Թուր­քի­ան մատ­նան­շում է այն ռե­ալ ուղ­ղու­թյու­նը, որով իրոք պատ­րաստ­վում է առաջ գնալ, թե­րեւս նա­եւ հաշ­վար­կե­լով, որ լի­նե­լու է «նոր աշ­խարհ» եւ պետք է առաջ վա­զել՝ դրա «մի մա­սը>> դառ­նա­լու հա­մար:

Չնա­յած, թե­րեւս մին­չեւ հու­նի­սի վերջ ար­դեն այս հար­ցե­րի պա­տաս­խա­ննե­րը կլի­նեն:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ