• 25/06/2022

Գերմանիայի փոխկանցլերն ասում է, որ սկսել է ավելի քիչ ցնցուղ ընդունել՝ էներգիա խնայելու համար

Գերմանիայի փոխկանցլերն ասում է, որ սկսել է ավելի քիչ ցնցուղ ընդունել՝ էներգիա խնայելու համար

Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկն ասել է, որ էներգիայի խնայողության անհրաժեշտության պայմաններում նա սկսել է ավելի քիչ ցնցուղ ընդունել։

Այս մասին նա ասել է Der Spiegel-ին տված հարցազրույցում։

«Ես հավատարիմ եմ մնում իմ նախարարության խորհուրդներին: Ես զգալիորեն կրճատեցի ցնցուղ ընդունելու ժամանակը», – ասաց Հաբեկը:

Բացի այդ, Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության ղեկավարն ընդգծել է, որ ինքը տուն է վերադառնում ուշ, առավոտյան վեցն է արթնանում, իսկ յոթին գնում է աշխատանքի. «Ձմռանը ընդհանրապես տաքանալու կարիք չկա»,- հայտարարեց նա։

Ու երեւի հասկանալով, թե իր փոխկանցլերի նման առաջարկների պատճառով Գերմանիայի շարքային ընտրողներն ինչպես են զանգվածաբար քննադատելու իշխող ուժին, կանցլեր Օլաֆ Շոլցը փորձել է մեղմել պատկերը, թե` «Կարծում եմ՝ նա միայն իր անունով է ցանկացել խոսել այս հարցի շուրջ, այլ ոչ թե ասել, թե ինչ անեն»։