• 29/06/2022

Ուկրաինական բանակի հսկայական կորուստներ է կրում

Ուկրաինական բանակի հսկայական կորուստներ է կրում

Ուկրաինական բանակի հսկայական կորուստներ է կրում: Միայն ըստ վերջին պատոնական հաղորդագրության համաձայն, անցած օրվա ընթացքում պատկերն այսպիսին է.

▪️Լիսիչանսկի նավթավերամշակման գործարանի տարածքում հարձակողական գործողությունների ընթացքում մեծ կորուստներ են կրել Ուկրաինայի Զինված ուժերի 10-րդ լեռնային գրոհային բրիգադը։ Այս բրիգադի գերեվարված զինծառայողների խոսքով՝ 108-րդ գումարտակն ամբողջությամբ ոչնչացվել է։ Այս զորամասի 350 հոգուց մնացել է ընդամենը 30 զինվոր։

▪️ Լիսիչանսկի ուղղությամբ գործող Ուկրաինայի զինված ուժերի 115-րդ մեխանիզացված, 79-րդ օդադեսանտային և 25-րդ դեսանտային բրիգադների ստորաբաժանումներում պարենային իրավիճակը կրիտիկական է։ Արձանագրվում են սովի պատճառով դիրքերը լքելու և զինծառայողների դասալքության բազմաթիվ դեպքեր։

▪️ Պիտոմնիկ բնակավայրի հատվածում Ռուսական հրետանու հարվածի արդյունքում ոչնչացվել նացիստական «​​Կրակեն» կազմավորման մինչև 100 զինյալ և մոտ 10 միավոր զինտեխնիկա։ Գրոհայինների հրամանատարությունը որոշել է լքել դիրքերը և ստորաբաժանման մնացորդները հետ բերել Խարկով քաղաք։

▪️ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գերճշգրիտ զինատեսակները մեկ օրում ոչնչացրել են 4 հրամանատարական կետեր, այդ թվում՝ Խարկով-1 և Խարկով-2 տարածքային պաշտպանության գումարտակները Խարկովի մարզում և օտարերկրյա վարձկանների պատրաստման բազան Նիկոլաև քաղաքի մոտակայքում, զինամթերքի 8 պահեստ, ինչպես նաև վառելիքի բազա։

▪️ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գերճշգրիտ զինատեսակները հակամարտկոցային մարտերի շրջանակում խոցել են «Գրադ» ուկրաինական 2 դասակ, ինչպես նաև հրետանային 2 դասակ։
▪️ Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի, հրթիռային ուժերի և հրետանու հարվածները մեկ օրում. 39 հրամանատարական կետ, 6 զինամթերքի պահեստ, հրետանային և ականանետային ստորաբաժանումներ 68 շրջաններում, ներառյալ՝ ֆրանսիական արտադրության «Կեսար» ինքնագնաց հրետանային ստորաբաժանումը, ինչպես նաև կենդանի ուժ և զինտեխնիկա 216 շրջաններում.

▪️ ՌԴ օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան օդում խոցել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռ։ Բացի այդ, կրակակետում ոչնչացվել է «Բուկ-Մ1» ինքնագնաց կրակային համակարգ։

▪️ Օրվա ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են 2 Սու-25 ինքնաթիռ, Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Մի-8 ուղղաթիռ, ինչպես նաև 9 ուկրաինական անօդաչու թռչող սարք։