• 29/06/2022

Կիևի մերձակայքում կայծակը պայթեցրել է ականապատ կամուրջը (ֆոտո)

Կիևի մերձակայքում կայծակը պայթեցրել է ականապատ կամուրջը (ֆոտո)

Կիեւի մարզի Դեմիդով գյուղում կայծակի հարվածից ավերվել է Իրպեն գետի վրա գտնվող կամուրջը։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կայծակը հարվածել է կամրջի հենակետին ամրացված ականին, և այն պայթել է։ Այդ պահին կամրջով ուղեւորներով մեքենա է շարժվել, որը վնասվել է։

Կիևի շրջանային ռազմական վարչակազմի տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ երկուսը։