• 29/06/2022

Կալինինգրադի «շրջափակումը» կարող է վերածվել «Ռուսաստանի հետ զինված հակամարտության»

Կալինինգրադի «շրջափակումը» կարող է վերածվել «Ռուսաստանի հետ զինված հակամարտության»

Ռուս Սենատոր Վլադիմիր Ջաբարովն ասել է, որ Լիտվայի կողմից Կալինինգրադի շրջանի «շրջափակումը» կարող է վերածվել «Ռուսաստանի հետ զինված հակամարտության»։ «Մենք պետք է պաշտպանենք մեր տարածքը»,- ասել է նա։

Նախօրեին սենատորն ասել էր, որ Կալինինգրադը Ռուսաստանից դուրս բերելու ցանկացած փորձ կավարտվի ռազմական բախումով, իսկ Լիտվան ու Լեհաստանը «կընկնեն այս մսաղացը»։ Այսպես, նա մեկնաբանել է Լատվիայի ՆԳՆ նախկին ղեկավարի խոսքերն այն մասին, որ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն առաջին քայլերն են արել՝ «Արևելյան Պրուսիայի նախկին մայրաքաղաքը Ռուսաստանից» անջատելու համար։