• 30/06/2022

Պուտինն արձագանքել է Ուկրաինային պատերազմը շարունակելու Արեւմուտքի կոչերին

Պուտինն արձագանքել է Ուկրաինային պատերազմը շարունակելու Արեւմուտքի կոչերին

Ռազմական գործողությունները շարունակելու Ուկրաինային ուղղված կոչերը ցույց են տալիս, որ Արևմուտքի համար այն մնում է միայն սեփական շահերին հասնելու միջոց, երկրի բարօրության մասին խոսք լինել չի կարող, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ուկրաինային ուղղված ռազմական գործողությունները շարունակելու կոչը և հետագա բանակցություններից հրաժարվելու կոչը միայն հաստատում են մեր այն ենթադրությունը, որ Ուկրաինան նպատակ չէ, ուկրաինացի ժողովրդի բարիքը ոչ թե միասնական Արևմուտքի և ՆԱՏՕ-ի նպատակն է, այլ սեփական շահերը պաշտպանելու միջոց»,- ասել է Պուտինը լրագրողներին` չորեքշաբթի օրը Կասպից ծովի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով, «ուկրաինացի ժողովրդի ձեռքով» ՆԱՏՕ-ի երկրները «ուղղակի ցանկանում են ավելի ինքնահաստատվել, հաստատել իրենց դերն աշխարհում, հաստատել ոչ թե իրենց առաջնորդությունը, այլ բառիս բուն իմաստով` հեգեմոնիզմը, կայսերական հավակնությունները»: