• 03/07/2022

Ամերիկացի գիտնականը մեղադրել է ԱՄՆ-ին Ուկրաինայում տեղի ունեցողի համար

Ամերիկացի գիտնականը մեղադրել է ԱՄՆ-ին Ուկրաինայում տեղի ունեցողի համար

Ամերիկացի հայտնի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի Երկրի ինստիտուտի տնօրենը և աշխարհի ամենաազդեցիկ գիտնականներից մեկը` ըստ արևմտյան մամուլ` Ջեֆրի Սաքսը հնչեղ հայտարարություն է արել:

Իսպանիայում կայացած կլոր սեղանի ժամանակ նա ասել է, որ ԱՄՆ-ն է պատասխանատու այն ամենի համար, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայում։

«Հիմա մենք պատերազմ ունենք, որից կարելի էր խուսափել։ Պետք էր խուսափել, եթե ԱՄՆ-ն այդքան համառ չլիներ ՆԱՏՕ-ին դեպի արևելք, ավելի ու ավելի ու ավելի առաջ մղելու հարցում»,- ասում է Սաքսը: