• 03/07/2022

Կոպենհագենում հանցագործը կրակ է բացել առևտրի կենտրոնում (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կոպենհագենում հանցագործը կրակ է բացել առևտրի կենտրոնում (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կոպենհագենի Fields առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, հայտնում է դանիական TV2 հեռուստաալիքը։

«TV 2-ի հետ զրուցած ականատեսն ասաց, որ առևտրի կենտրոնում երեք կրակոց է լսել: Այցելուները շատ արագ դուրս վազեցին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կոպենհագենի ոստիկանությունը Twitter-ում նաև հայտնել է, որ տեղեկություններ են ստացել առևտրի կենտրոնում հրաձգության մասին, և ոստիկանություն է ուղարկվել դեպքի վայր:

Որոշ աղբյուրներ հայտնում են երկու զոհի և ութ վիրավորի մասին։

Հայտնվել է նաև ենթադրաբար բերման ենթարկված կրակողի լուսանկարը։

Источник: https://rusvesna.su/news/1656869978