• 03/07/2022

Ճապոնիան կասկածում է ամերիկյան պաշտպանությանը և ցանկանում է միջուկային զենք ստեղծել

Ճապոնիան կասկածում է ամերիկյան պաշտպանությանը և ցանկանում է միջուկային զենք ստեղծել

ԱՄՆ-ը զիջում է Ռուսաստանին և Չինաստանին ատոմային զենքի ոլորտում և դժվար թե պաշտպանի Ճապոնիային: Ուստի, Տոկիոն պետք է ստանա իր սեփական «միջուկային հովանոցը», ասվում է «JB Press»-ի սյունակագիր Յոսիակի Յանոյի հոդվածում:

Հեղինակը խոսել է Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի կողմից աճող «սպառնալիքի» մասին և կասկածներ հայտնել, որ ԱՄՆ-ը կպաշտպանի Ճապոնիան։

Յանոն միջուկային զենքն անվանում է զսպման ամենաբարձր մակարդակը` կարծիք հայտնելով, որ բոլոր պաշտպանական միջոցները կսկսեն փլուզվել, եթե կողմերից մեկը զիջի հակառակորդին այլ մակարդակներում:

«Նույնիսկ եթե միջուկային կարողություն ունեցող երկիրը սկսի պարտվել սովորական հակամարտությունում, այն կարող է կանխել էսկալացիան կամ ստիպել հակառակորդին խաղալ իր կանոններով` միջուկային սպառնալիքների միջոցով»,- բացատրեց հեղինակը:

Նա հիշեցրեց ատոմային զենքի կործանարար ուժը և մատնանշեց «նվազագույն զսպման» անհրաժեշտությունը՝ ցանկացած հակառակորդի կործանարար վնաս պատճառելու համար։ Նրա խոսքով, դրա համար երկրին անհրաժեշտ է 100-ից 300 մարտագլխիկ՝ այնքան, որքան ունեն Ֆրանսիան, Բրիտանիան կամ Պակիստանը։

Յանոն հայտարարել է, որ Ճապոնիան ունի տեխնիկական և ֆինանսական հնարավորություններ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում միջուկային զենք ստեղծելու համար, սակայն երկիրը դա չի անում ԱՄՆ երաշխիքների պատճառով։

Սակայն մարտագլխիկների քանակով Ռուսաստանից ու Չինաստանից ԱՄՆ-ի հետ մնալու ֆոնին հեղինակը կասկածի տակ է դրել ամերիկյան «հովանոցի» հուսալիությունը։

Լրագրողի կարծիքով՝ ԱՄՆ-ը պետք է Ճապոնիային թույլ տա ձեռք բերել միջուկային զինանոց, որպեսզի վերջինս թույլ չտա դառնալ Չինաստանի «վասալը» եւ իրեն չզրկել հեգեմոնիայից Արեւմտյան Խաղաղ օվկիանոսում։

Սակայն ճապոնացի հեղինակավոր լրագրողը մեկ հանգամանք հաշվի չի առնում. կան նաեւ մի շարք այլ երկրներ, որոնք ունեն տեխնոլոգիաներ եւ ֆինանսական միջոցներ, որ արագորեն միջուկային զենք ստեղծեն: Եվ եթե դա ԱՄՆ-ն թույլատրի անել Ճապոնիային, ապա ինչն է խանգարում Ռուսաստանին կամ Չինաստանը, որ թույլ տա այլ երկրների եւս ստեղծել միջուկային զենք: