• 08/07/2022

Հարձակում Սինձո Աբեի վրա. Ճապոնիայի նախկին վարչապետը կենդանության նշաններ ցույց չի տալիս (+ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈ)

Հարձակում Սինձո Աբեի վրա. Ճապոնիայի նախկին վարչապետը կենդանության նշաններ ցույց չի տալիս (+ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈ)

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն հարձակման է ենթարկվել Նարա քաղաքում իր փողոցային ելույթի ժամանակ։

Նա հոսպիտալացվել է անգիտակից վիճակում և կյանքի նշաններ ցույց չի տալիս, հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը։

Հոնսյու կղզու իրավապահ մարմինները հայտնում են, որ անհայտ անձը թիկունքից կրակել է քաղաքական գործչի վրա։ Աբեն վիրավորվել է կրծքավանդակի շրջանում, և ըստ ճապոնական լրատվամիջոցների՝ բժիշկները նրա նկատմամբ սրտի անուղղակի մերսում են կատարել՝ փորձելով վերակենդանացնել նրան։

Այլ լրատվամիջոցներ գրում են, որ Աբեն պարանոցից արյունահոսություն ուներ։

Ճապոնիայի իշխանությունները հայտնում են, որ Աբեի մոտ ախտորոշվել է սրտի և թոքերի անկախ ֆունկցիա կանգ։ Մեկ ժամ առաջվա տվյալներով Կենսական ակտիվությունը պահպանվում է, ուղեղի մահը չի գրանցվում, հետևաբար` մահը չի հաստատվում։