• 08/07/2022

Շրջանառվում է Աբեի վրա կրակոցի պահի տեսագրությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շրջանառվում է Աբեի վրա կրակոցի պահի տեսագրությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սինձո Աբեի դեմ մահափորձը կարելի է տեսնել ոչ միայն Ճապոնիայի ներքին քաղաքականության համատեքստում, այլ նաեւ՝ արտաքին,  ենթադրում են փորձագիտական շրջանակները։ Այն համատեքստում, որ Աբեն բարեկամական հարաբերություններ ունի Վլադիմիր Պուտինի հետ:

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձ է տեղի ունեցել: Հարձակվողը՝ Տեցույա Յամագամին, ով նախկինում ծառայել է երկրի ծովային ինքնապաշտպանության ուժերում, որսորդական հրացանից առնվազն երկու անգամ կրակել է Աբեի մեջքին։

Աբեին կարելի է անվանել ճապոնական հասարակության այն հատվածի առաջնորդը, որը Ռուսաստանին վերաբերվում է կառուցողական և պրագմատիկ։ Հենց նրա հետ է կապված Կուրիլյան կղզիների հարցի կարգավորման ամենամեծ առաջընթացը։ Սինձո Աբեն և Վլադիմիր Պուտինը, ինչպես արդեն նշցինք, ընկերական հարաբերությունների մեջ են եղել, ինչը միշտ շեշտել է ճապոնական մամուլը։

Ենթադրվում է, որ այս պահին մահափորձը պատահական չէր կարող լինել, երբ Ճապոնիայում աճում են ռուսաֆոբական տրամադրությունները։ Քաղաքական գործչի հեռանալը կթուլացնի «չափավորներին» և կամրապնդի ճապոնացի ամերիկամետության դիրքերը։

Սինձո Աբեն կոմայի մեջ է: